ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այս «անշառ» ու «բարի» թեման էլ է աղավաղում՝ վերածելով ցինիկ ներկայացման

Այս «անշառ» ու «բարի» թեման էլ է  աղավաղում՝ վերածելով ցինիկ ներկայացման
30.10.2025 | 14:04

Ինչ խոսք՝ հեծանվային մշակույթը, անկասկած, առաջադեմ և օգտակար երևույթ է, վիճելն անիմաստ է։ Ասեմ ավելին՝ երբ պետությունները խրախուսում են հեծանվով տեղաշարժվել՝ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի փոխարեն, նպատակը երկուսն է՝ մի կողմից՝ նվազեցնել բնակավայրերում արտանետումները և տրանսպորտային գերբեռնվածությունը, մյուս կողմից՝ ձևավորել առողջ կենսակերպի մշակույթ։

Սակայն շատ կարևոր է փաստել, որ հեծանվային մշակույթը ձևավորվում է ոչ թե միայն զուտ հեծանիվ քշելով, այլ ամբողջ միջավայրի ապահովման միջոցով։ Դրա համար անհրաժեշտ են հեծանվային արահետներ (հենածանվաուղիներ), անվտանգ փողոցներ, քաղաքային ենթակառուցվածքներ և ամենակարևորը՝ վարքականոն ու հարգանքի մշակույթ՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների մոտ։ Ահա թե ինչու Եվրոպայում այս մոդելը գործում է՝ այնտեղ ձևավորված է ոչ թե ձևական, այլ բովանդակային մոտեցում, և մարդիկ հաճույքով ու անվտանգ հեծանիվ են վարում՝ առանց տարիքային սահմանափակման ու հասարակական դիրքի։

Ի տարբերություն դրան, մեզ մոտ ամեն ինչ շուռ է տված գլխի վրա․ Հայաստանում իշխանության ղեկավարը փորձում է «գովազդել» հեծանիվ քշելը, որն ունի հակառակ էֆեկտ։ Մասնավորապես, հեծանիվ վարելու ակցիայի համար փակվում են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ, պարալիզացվում է քաղաքի երթևեկությունը, մարդկանց անհարմարությունների մեջ է գցում, իսկ թիկնապահների շարասյունը ուղեկցում է առաջնորդին․ փաստացի սա ոչ թե մշակույթ է, այլ ցուցադրական այլանդակություն:

Ըստ էության՝ նման մոտեցմամբ ոչ թե տարածվում է հեծանվային մշակույթ, այլ դրա իմաստը աղավաղվում է։ Այս մարդը, ինչպես բոլոր կարևոր ոլորտներում, այս «անշառ ու բարի» թեման նույնպես աղավաղում է՝ վերածելով ցինիկ ձևական ներկայացման։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ